ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
ACBA-CA Logo
Տեսակը Փակ բաժնետիրական ընկերություն
Հիմնադրվել է 1995թ.
Գլխամասերը {{{2}}} Հայաստան,Երևան
Գլխավոր անձինք Ստեփան Գիշյան (Գլխավոր գործադիր տնօրեն)
Կարգախոսը Միասին դեպի բարեկեցություն
Վեբ-կայքը www.acba.am


Կենտրոնական գրասենյակ

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, Հայաստանի Հանրապետությունում գործող ունիվերսալ բանկ է։ Բանկը ներկայացված է ՀՀ բոլոր մարզերում, բոլոր խոշոր քաղաքներում և ավաններում։ Բանկի մասնաճյուղերը թվով 42-ն են։ Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում։ 2011թ. ֆինանսական, տարվա տվյալներով բանկը ՀՀ բանկային համակարգում առաջինն է ակտիվների, վարկային պորտֆելի, ընդհանուր կապիտալի, կանոնադրական կապիտալի և պարտավորությունների մեծություններով։

Բանկի ստեղծման պատմությունը[խմբագրել]

Խորհրդային կարգերի փլուզումից հետո գյուղացիական տնտեսություններն ընդունեցին շատ փոքր չափեր, ինչը բարձրացնում էր գյուղացիական տնտեսությունների վարկավորման ռիսկայնությունը։ Դա էր պատճառը, որ բանկերը հիմնականում խուսափում էին վարկավորել գյուղատնտեսության ոլորտը։ ՀՀ կառավարության խնդրանքով ԵՄ ֆինանսավորեց գյուղացիական տնտեսությունների վարկավորման հնարավորությունների ուսումնասիրման ծրագիրը, որին էլ հաջորդեց «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի (անգլ. Agricultural Cooperative Bank of Armenia) հիմնադրումը։ Բանկը ստեղծվեց 1996թ. ԵՄ TACIS (Տեխնիկական օգնություն Անկախ պետությունների համագործակցությանը) ծրագրի շրաջանակներում՝ եվրոպական կոոպերատիվ բանկերի մոդելով։ Բանկի հիմնադրման աշխատանքներին մասնակցություն ունեցան Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայությունը, հոլանդական Rabobank-ը և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունները։ Գործունեության սկզբնական տարիներին բանկը զբաղվում էր միայն կարճաժամկետ գյուղատնտեսական վարկերի տրամադրմամբ։ 1999թ. սկսած բանկի մատուցած ծառայությունները սկսեցին կրել ունիվերսալ բնույթ։ Բանկն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց առաջարկել փոքր և միջին բիզնեսի համար վարկեր։ Երկար տարիների արդյունավետ համագործակցությունից հետո աշխարհի խոշորագույն բանկային խմբերից Credit Agricole-ը 2006թ. դարձավ բանկի ամենախոշոր բաժնետերը, ինչից հետո բանկը վերանվանվեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ։

Կառավարման մարմինները[խմբագրել]

Բանկի կառավարման մարմիններն են՝

  • Բաժնետերերի ընդհանուր ժողովը,
  • Բանկի խորհուրդը,
  • Բանկի գլխավոր գործադիր տնօրենը։

Բաժնետերերի ընդհանուր ժողովը բանկի բարձրագույն կառավարման մարմինն է։ Բանկի խորհուրդն իրականացնում է բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը։ Բանկի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Գլխավոր գործադիր տնօրենը։

Բանկի գործադիր մարմինը
Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ-ԳՓՄ պատասխանատու
Արսեն Պետրոսյան
Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ
Նիկոլայ Հովհաննիսյան
Գլխավոր գործադիր տնօրեն
Ստեփան Գիշյան
Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ-Վարկային տնօրեն
Հակոբ Անդրեասյան
Գլխավոր հաշվապահ
Սեդրակ Ջավադյան

Բանկի ֆինանսական ցուցանիշները[խմբագրել]

2012թ. առաջին կիսամյակի տվյալներով բանկը մի շարք կարևորագույն ֆինանսական ցուցանիշներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը ՀՀ բանկային համակարգում։ Բանկն առաջինն է ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների, վարկային պորտֆելի, ինչպես նաև կանոնադրական կապիտալի մեծություններով։ 2011թ. տարեվերջի դրությամբ բանկի ակտիվների ծավալն աճել է մոտ 10 տոկոսով և կազմել է շուրջ 240 մլրդ. ՀՀ դրամ։ Պարտավորությունների աճը նույն ժամանակաշրջանում կազմել են 11 տոկոս, ինչի արդյունքում դրանց ծավալը կազմել է շուրջ 192 մլրդ. ՀՀ դրամ։ 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում բանկի սեփական կապիտալը աճել է 4 տոկոսով և կազմել 47 մլրդ. ՀՀ դրամ։

Ցուցանիշ Արժեքը Տեղը բանկային համակարգում
Ակտիվներ(մլրդ. ՀՀ դրամ) 240
1
Պարտավորություններ(մլրդ. ՀՀ դրամ) 192
1
Սեփական կապիտալ(մլրդ. ՀՀ դրամ) 47
1
Վարկային պորտֆել(մլրդ. ՀՀ դրամ) 163
1
Շահույթ(մլրդ. ՀՀ դրամ) 2
4
Տվյալները ներկայացված են 30.06.2012թ. դրությամբ։

Մատուցած ծառայությունները[խմբագրել]

Բանկն իրականացնում է ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված գործառնություններ։ Բանկն ընդունում է ինչպես ժամկետային, այնպես էլ ցպահանջ ավանդներ, տրամադրում է սպառողական և առևտրային վարկեր, թողարկում և սպասարկում է պլաստիկ քարտեր, թողարկում է միջազգային առևտրի սպասարկման գործիքներ և այլն։
Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է առաջին տեղը՝ ունենալով մոտ 20 տոկոս մասնաբաժին։ Գյուղատնտեսական վարկերի ծավալներով ևս բանկը առաջին տեղում է՝ շուկայում ունենալով մոտ 52 տոկոս մասնաբաժին։

Բանկը և գյուղատնտեսությունը[խմբագրել]

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն[խմբագրել]

Լինելով Հայաստանի խոշոր կազմակերպություններից մեկը՝ բանկը կարևորում է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող միջոցառումները և մշտապես իրականացնում այդպիսիք։ 2011թ. Բանկը Հայաստանի մի քանի բնակավայրերում կառուցեց մանկական խաղահրապարակներ, ինչպես նաև մանկակական անկյուններ սեփական մասնաճյուղերում։ 2011թ. հուլիսին բանկն իրագործեց «Կինոթատրոն անիվների վրա» նախագիծը, որի ընթացքում նորագույն սարքավորումներով հագեցած մեքենան շրջեց 5 մարզերում՝ ֆիլմեր ցուցադրելով թվով 28 բնակավայրերում։ Բանկի հովանավորությամբ լուսավորվեցին հայ մեծանուն գործիչներ Վ.Սարոյանի, Կոմիտասի, Մ.Սարյանի և Ալ.Թամանյանի արձանները Երևանում։ Բանկի աշխատակիցները, ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական թևի հետ միասին մաքրեցին Սևանի թերակղզու հարակից տարածքները։ Բանկը նաև հանդիսանում է մի շարք մշակութային միջոցառումների հովանավորը։

Դուստր ընկերություններ[խմբագրել]

«ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ առաջին գրանցված մասնագիտացված լիզինգային ընկերությունն է ՀՀ-ում։

"ԱԳԲԱ Լիզինգ" ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003թ. մարտի 30-ին։ Ընկերությունն ունի իր ստեղծման նախապատմությունը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիզինգը հանդիսանում է կարևոր ներդրումային լծակ, ուղղված ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և հիմնական միջոցների մոդեռնիզացմանը, Միջազգային ֆինանսական Կորպորացիան IFC (IFC հանդիսանում է Համաշխարհային բանկի անդամ), իրականացնելով Միացյալ Ազգերի Կազմակերպության համար շուկայի հետազոտություն, ցանկություն էր հայտնել մասնակցել Հայաստանում լիզինգային գործառնությունների իրականացման հնարավորությունների ստեղծմանը։ Հայաստանում մինչ այդ ֆինանսավորման այս տեսակը գոյություն չուներ։ Իրականացվեց հսկայական հետազոտական աշխատանք՝բացահայտելով վերափոխման կարիք ունեցող օրենսդրական և իրավաբանական դաշտը։ Լինելով մասնակից Լիբանանյան լիզինգային ընկերության ստեղծմանը (LLC) և հետագա գործունեության հաջողության ,IFC-ին դիմում է ԱՄՆ զարգացման միջազգային գործակալությանը (USAID) և 2001թ. գարնանը առաջարկում է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբին դառնալու համափայատեր Հայաստանում լիզինգային ընկերության ստեղծման ծրագրում։

Նախնական ուսումնասիրության արդյունքները հանգեցրին տեղական որակյալ գործընկերոջ անհրաժեշտության առկայությանը, որը ծրագրի հաջողության գրավականն էր լինելու։ Միասնական կարծիքով այդպիսի տեղական գործընկեր հանդիսացավ "ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ" ՓԲԸ, որն ուներ հարուստ աշխատանքային գործունեության փորձ և ունակություն լիզինգային գործառնություններ իրականացնելու համար։

Հայաստանի Հանրապետության զարգացման համար այս կարևորագույն ծրագրի մասնակիցների համատեղ ջանքերի շնորհիվ «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը պատրաստ էր սկսելու իր գործունեությունը։

ՀՀ ԿԲ կողմից 2003թ. ապրիլի 25-ին տրամադրվեց վարկային կազմակերպության թիվ 4 լիցենզիան, և կազմակերպությունը սկսեց իր աշխատանքը։

Մասնաճյուղերը[խմբագրել]

Արմավիր մասնաճյուղ

Բանկն ունի մասնաճյուղեր Հայաստանի բոլոր մարզերում։ Մասնաճյուղերը գտնվում են հետևյալ բնակավայրերում.
Երևանում՝ 7 մասնաճյուղ,
երկուական մասնաճյուղեր՝ Աշտարակում, Գյումրիում,
մեկական մասնաճյուղ՝ Աբովյանում, Ալավերդիում, Աշոցքում, Ապարանում, Արարատում, Արթիկում, Արմավիրում, Արտաշատում, Բերդում, Գավառում, Գորիսում, Դիլիջանում, Եղեգնաձորում, Եղվարդում, Էջմիածնում, Թալինում, Իջևանում, Կապանում, Հրազդանում, Մասիսում, Մարալիկում, Մարտունիում, Նոյեմբերյանում, Սևանում, Սիսիանում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում, Վարդենիսում, Վեդիում, Տաշիրում, գ. Ծաղկահովիտում։[1]

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]