М (ֆիլմ)
| M M |
|
| Ժանր | թրիլլեր ֆիլմ-նաուր |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1931 |
| Լեզու | գերմաներեն |
| Ռեժիսոր | Ֆրից Լանգ |
| Պրոդյուսեր | Սեյմու Նեբենցալ |
| Սցենարիստ(ներ) | Ֆրից Լանգ Թեա ֆոն Հարբոու |
| Դերակատարներ | Պիտեր Լորրե Թեոդոր Լոոս Օտտո Վերնիկե Ինգե Լանդգուտ |
| Օպերատոր | Ֆրից Առնո Վագներ |
| Երաժշտություն | Ադոլֆ Յանսեն |
| Ընկերություն | Nero-Film AG |
| Տևողություն | 118 րոպե |
| IMDb | ID 0022100 |
«M» (գերմ. «M» — Eine Stadt sucht einen Mörder, այլ անվանումը` «М». քաղաքը փնտրում է մարդասպանին»), գերմանական ֆիլմ` սերիական մարդասպանի մասին պատմող դասական թրիլլեր, նկարահանված 1931 թվականին ռեժիսոր Ֆրից Լանգի կողմից :
Համարվում է կինոյի պատմության լավագույն ֆիլմ-նուարներից մեկը և իր ժամանակի լավագույն թրիլլերներից մեկը:
Սյուժե [խմբագրել]
Գերմանիայի քաղաքներից մեկի ոստիկանությունը փակուղում է հայտնվել, փորձելով գտնել սերիական մարդասպանին, ով արդեն սպանել է մի քանի երեխաների: Եղած փաստերը բավարար չեն մարդասպանին գտնելու համար: Իսկ այդ ընթացքում սպանությունները շարունակվում են:
Քաղաքի բնակիչները տագնապի մեջ են, նրանք կասկածում են ամեն պատահածի, ով փողոցում փորձում է խոսել որևէ երեխայի հետ: Յուրաքանչյուրը կասկածում է իր մտերիմներից կամ հարևաններից որևէ մեկին:
Ոստիկանությունն անընդհատ ստուգումներ և պարեկային հսկողություն է իրականացնում, սակայն ապարդյուն: Քաղաքի հանցագործ խմբավորումները նույնպես անհանգստացած են անորսալի մարդասպանին չգտնելու հետևանքով ոստիկանության չափից դուրս ակտիվությունից և իրենց հերթին փորձում են գտնել խորհրդավոր անձնավորությանը: Մարդասպանը, չվախենալով ոչ ոքից, գաղտնի կերպով մամուլին է հանձնում նամակ, որտեղ գրված է, թե զոհերն ավելանալու են:
Ոստիկանության գլխավոր տեսուչ Կառլ Լոմաննը (Օտտո Վերնիկե) հանձնարարում է իր աշխատակիցներին ստուգել վերջին տարիներին հոգեբուժարաններից դուրս գրված անձանց ցուցակը և փորձել մարդասպանին գտնել նրանց մեջ: Ոստիկաններից մեկին հաջողվում է գտնել փաստեր ընդդեմ հոգեբուժարաններից մեկի նախկին հիվանդ Հանս Բեկերտի (Պիտեր Լորրե) ...
Դերերում [խմբագրել]
- Պիտեր Լորրե — Հանս Բեկերտ
- Օտտո Վերնիկե — Կառլ Լոմանն
- Թեոդոր Լոոս — տեսուչ Գրեբեր
- Գուստավ Գրյուդգենս — Շրենկեր
- Ֆրիդրիխ Գնասս — Ֆրանց
- Ռուդոլֆ Բլյումմեր — Բեկերտի պաշտպան
- Գերոգ Յոն — փուչիկների կույր վաճառող
- Ֆրանց Շտայն — նախարար
- Էռնստ Շտալ-Նախբաուր — ոստիկանապետ
- Էլլեն Վիդմանն — ֆրաու Բեկմանն