«Արտիշոկ» թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
«Արտիշոկ» թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Ղազախստան
Գտնվելու վայրըԱլմա-Աթա, Ղազախստան, Կունաևա 49
Հիմնադրման ամսաթիվ2001 թ
Կայքartishock.kz

«Արտիշոկ», անկախ փորձարարական թատրոն Ալմաթիում։ Հիմնադրվել է 2001 թվականին։ Միջազգային փառատոների մշտական մասնակից է։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալինա Պյանովա, թատրոնի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարը, դերասանուհի
  • Վերոնիկա Նասալսկայա, թատրոնի հիմնադիրը և տնօրենը, դերասանուհի
  • Անաստասիա Տարասովա, դերասանուհի
  • Վիկտորիա Մուհամեդջանովա, դերասանուհի
Տեսարան «Գագարին» ներկայացումից

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գագարին» (2007 թ. սեպտեմբեր) – ներկայացում է առաջին տիեզերագնացի՝ Յուրի Գագարինի մասին
  • «Ծաղրածուներ» (2006 թ. սեպտեմբեր) – ներկայացում նրա մասին, թե ինչ է կատարվում եկեղեցական վարագույրներից այն կողմ
  • «Առաջարկ» (2006 թ. հունիս) – Անտոն Չեխովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացում
  • «Back in the U.S.S.R» (2004 թ. մարտ) – ներկայացում խորհրդային 3 աղջիկների կյանքի մասին
  • «Ս. Վ.» - (2002 թ. նոյեմբեր) – ներկայացում թատրոն-կաբարե ժանրում, հեղինակները ներկայացման անվանումը մեկնաբանում են որպես Սաշա Վերտինսկի
  • «Ցատկ դեպի անհայտություն» (2002) – թատերական շոու, ստեղծված է իմպրովիզի միջոցով
  • «Zip-Zap…» (2002 թ.)

Քննադատները «Արտիշոկ» թատրոնի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական Ասիայում ամենաակտիվ թատերական գործունեությամբ զբաղվում է «Արտիշոկ» թատրոնը, որը ստեղծվել է 6 տարի առաջ մի խումբ աղջիկների կողմից։ Տարեկան բեմադրելով 1-2 ներկայացում, լրջորեն զբաղվելով ժամանակակից պիեսով իրենց շրջանում, այն ընդհատակյա թատրոնից վերածվեց մի թատրոնի, որտեղ տիրում է ծաղրը և տրագիֆարսը։ Ալմա Աթայում «Արտիշոկ»-ին անլուրջ են վերաբերվում, կարծես այն ինչ-որ ժամանակավոր բան լինի, սակայն վերջիններս շարունակում են գրավել թատերական աշխարհը, որն արդեն գրավում է մոսկովյան NET փառատոնը, ինչպես նաև Տամպերի հեղինակավոր միջազգային փառատոնը[1]։ (Պավել Ռուդնև, թատերական քննադատ, ք. Մոսկվա)

Միջազգային փառատոններում ստացած մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծիածան» փառատոն (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ, 2006 թ.) – լավագույն դերասանական համույթ («Back in the U.S.S.R»)
  • «Արտ-Օրդո» փառատոն (Բիշքեք, Ղրղզստան, 2006 թ) – լավագույն կանացի դեր (Վերոնիկա Նասալսկայա, «Back in the U.S.S.R»)
  • «NET» փառատոն (Մոսկվա, ՌԴ, 2005 թ) – հանդիսատեսի համակրանք մրցանակ («Back in the U.S.S.R»)
  • Թատերական իմպրովիզացիաների միջազգային փառատոն (Ամստերդամ, Նիդերլանդներ, 2004 թ) – հանդիսատեսի համակրանք մրցանակ, հատուկ մրցանակ «Փառատոնի ֆավորիտ» («Ցատկ դեպի անհայտություն»)
  • Մնջախաղի և ժամանակակից պլաստիկայի «Мимолет» միջազգային փառատոն (ՌԴ, 2002 թ) – գրան պրի լավագույն ներկայացման համար և մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար («Zip-Zap…»)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]