«Ապոլլո» թատրոն
| «Ապոլլո» թատրոն | |
Ապոլլո թատրոնը |
|
| Գտնվելու վայրը | Նյու Յորք, ԱՄՆ |
|---|---|
| Հիմնադրման ամսաթիվ | 1913թ |
«Ապոլլո» թատրոն (անգլ.՝ Apollo Theater), համերգային դահլիճ Նյու Յորքի Հարլեմ թաղամասում, նշանակալի դեր է խաղացել աֆրոամերիկյան երաժշտական մշակույթի զարգացման գործում և ներառված է պատմական վայրերի ազգային գրանցիչում։ [1]
Բովանդակություն |
Պատմությունը [խմբագրել]
Հիմնադրումը և վերելքը [խմբագրել]
Ապոլլո Հոլը հիմնադրվել է 19-րդ դարի կեսերին քաղաքացիական պատերազմի նախկին գեներալ Էդվարդ Ֆերերոյի կողմից որպես պարահանդեսային պարերի դահլիճ։ Շենքի վարձակալության ավարտից հետո՝ 1872թ, այն վերափոխվեց թատրոնի, սակայն փակվեց 19-րդ դարի վերջում։
1913 [1] կամ 1914թ [2] կառուցվեց նոր շենք՝ ճարտարապետ Ջորջ Կեյստերի նախագծով [3] և Նյու Յորքի առաջին բապտիստական եկեղեցու օրինակով։ [1] Թատրոնը ղեկավարում էին Ջուլս Հարտիգը և Հարրի Սիմոնը, ովքեր ստացան 30 տարվա վարձակալության իրավունք։ [3] 1928 թվականին թատրոնի ղեկավարությունը ստանձնեց Բիլ Մինսկին։ 1932 թվականին «Ապոլլո»-ն ձեռք բերեց Սիդնի Կոենը, սակայն 1934 թվականին վաճառեց այն Ֆրենկ Շիֆմանին և Լեո Բրեչերին, ովքեր կրկին բացեցին թատրոնը 1934 թվականի հունվարի 26-ին՝ ներկայացնելով այն որպես Հարլեմի լավագույն թատրոն։ Կոենի մահից հետո «Ապոլլո»-ն և Հարլեմի օպերային թատրոնը միավորվեցին։ [4]
Առաջին աշխարհամարտից հետո նկատվեց «Հարլեմյան Վերածնունդը», երբ սկսվեց ԱՄՆ-ի հարավային նահանգներից սևամորթների վերաբնակեցման ժամանակաշրջանը։ Շիֆմանը և Բրեչերը վարձեցին սևամորթ արտիստների ոչ միայն այն պատճառով, որ Հարլեմում այդ աստիճանական վերաբնակեցման արդյունքում սևամորթների թիվը գերակշռում էր, այլև այն պատճառով, որ սևամորթ դերասանների աշխատանքը զգալիորեն էժան էր, և Շիֆմանը կարող էր խելամիտ գնով որակյալ շոու բեմադրել։ Երկար տարիներ շարունակ «Ապոլլո»-ն Նյու Յորքի միակ թատրոնն էր, որտեղ սևամորթները կարող էին աշխատանք գտնել իրենց համար։ [4]
Տարբեր ժամանակաշրջաններում թատրոնում հանդես են եկել Էլլա Ֆիցջերալդը [5], Բիլլի Հոլիդեյը, Ջեյմս Բրաունը, Դայանա Ռոսը, Գլեդիս Նայթը, Պատի Լաբելը, Մարվին Գեյը, Լյութեր Վանդրոսը, Սթիվի Ուոնդերը, Արետա Ֆրանկլինը, Լորին Հիլը և Սարա Վոնը։ [6]
Անկումը և վերականգնումը [խմբագրել]
Թատրոնն անկում ապրեց 1960-1970-ական թվականներին մինչև 1975 թվականին չվերափոխվեց կինոթատրոնի։ [2]
«Ապոլլո» թատրոնը վերածնվեց, երբ 1983 թվականին Inner City Broadcasting ընկերությունը գնեց շենքը։ Թատրոնն ստացավ դաշնային և պետական կարգավիճակ և լիովին վերականգնեց աշխատանքը 1985 թվականին։ Թատրոնի մեծ բացմանը ելույթ ունեցան Hall & Oates երաժշտական դուետը, ինչպես նաև The Temptations խմբի մենակատարներ Էդի Կենդրիկսը և Ջիմի Ռաֆինը։
1991 թվականին Նյու Յորք նահանգը գնեց «Ապոլլո» թատրոնը։
2005թ դեկտեմբերի 15-ին սկսվեց թատրոնի վերակառուցման առաջին փուլը, որը արժեցավ 65 մլն դոլար։ Վերակառուցման սկիզբը ազդարարող հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը, Նյու Յորք քաղաքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և Time Warner-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Պարսոնսը։
2009 թվականից թատրոնը գտնվում է Apollo Theater Foundation Inc. ոչ առևտրային ընկերության ենթակայության ներքո։
Թատրոն այցելողների թիվը տարեկան կազմում է 1.3 մլն մարդ։
2001 թվականից սկսած Ամերիկյան ջազի հիմնադրամը այստեղ անց է կացնում ամենամյա «Մեծ գիշեր Հարլեմում» համերգը։ [7]
Հղումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 «Ապոլլո» թատրոնը Բրիտանիկա հանրագիտարանում.
- ↑ 2,0 2,1 Jackson, Kenneth T, The Encyclopedia of New York City, Yale University Press, p.40
- ↑ 3,0 3,1 Apollo Theater Foundation press release: «Apollo 75th Anniversary: Milestones in Apollo Theater History», January 27, 2009
- ↑ 4,0 4,1 Fox Ted, "Showtime at the Apollo", 2nd Ed, New York, N.Y.: Holt, Rinehart and Winston, 1983
- ↑ Jim Moret, 'First Lady of Song' passes peacefully, surrounded by family, CNN (15 июня 1996)
- ↑ Holloway, Lynette. Show Time for Sad Time at Apollo, The New York Times
- ↑ jazzfoundation.org. 2009-15-10. URL: http://www.jazzfoundation.org/JFA_2007_invite.pdf.