1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, խաղողի մշակությամբ և անասնապահությամբ։ Գյուղի մոտակայքում էր Իլու կամ Քառասուն խորան Ս. Աստվածածին վանքը, որը կառուցվել է Գագիկ Արծրունի թագավորի (908–մոտ 943) օրոք՝ ճարտ. բարձր արվեստով։ Վանքը ավերակ է։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 318)։